Երևանի քաղաքապետարանը չի զիջում պարգևատրումների շքերթով կառավարական պրեմիաներին

Պարզվում է նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերի թափանցիկ ու թավշյա բարձրացման ֆոնից հետ չի մնում կարգին Հայկոյի քաղաքային վերնախավը։

Սույն թվականի հոկտեմբերի 2-ի քաղաքապետի կարգադրությամբ պրեմիա են ստացել քաղաքապետարանի աշխատողները, դե ղեկավար կազմի պրեմիային կարելի է անվանել գերպրեմիա։ Քաղաքապետի տեղակալները՝ Հրաչյա և Հայկ Սարգսյանները, Տիգրանը Վիրաբյան ով փափագում է Դառնալ Գյումրու քաղաքապետ ու Սերգեյը Հարությունյան, Գլխավոր ճարտարապետ Մեսչյանն ու աշխատակազմի քարտուղար Վահեն Խաչատրյան շատ լավ աշխատելու համար ստացել են 965000ական դրամ, փաստորեն բոլորը նույն գումարի չափ լավ ծառայել են քաղաքին, ուղղակի քաղաքացիները դա չեն զգում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեծ գումարներ են ստացել նաև թաղապետներն ու վարչության պետերը՝ 840000ական դրամ, ի դեպ Կենտրոնի արդեն նախկին թաղապետ Վ. Մնացականյանը, որը ասում են քաղաքապետի կողմից գրավոր նկատողություն է ստացել, ևս ստացել է նույն պրեմիան։ 840000ական դրամ են ստացել նաև խնչած ունեցող մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանն ու հնաբնակ արդեն խորհրդական Արեյան Կամոն։ Այս պրեմիաներին էլ, որ գումարում ենք իրենց աշխատավարձները, ավտոներն ու բենզինի կտրոնները էլի բյուջեյի հաշվին, բոլորը դառնում են միլիոնչիկ թավշյա պաշտոնյաներ։

Մի խոսքով Երևանի քաղաքապետարանը չի զիջում պարգևատրումների շքերթով կառավարական պրեմիաներին։ Արդեն որերորդ անգամ այս տարի Երևանի կարգին քաղաքապետը տալիս է պարգևատրումներ, այս անգամ 70 մլնից ավել դրամ։ Իսկ մանկավարժներն ու բուժաշխատողները, ծերերն ու հաշմանդամները թող դեռ սպասեն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով