Եթե կարծում եք, որ «Հայելու առաջ»-ը փակելով կպակասի ձեր մասին ճշմարտությունն ասողների թիվը, ապա չարաչար սխալվում եք

Էդիկ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

-Ասենք՝ փակեցիք ամենահաջողված հաղորդաշարը, ասենք՝ տեղը մի ապուշ սերիալ դրեցիք կամ մի ուրիշ բան, որի ինչ լինելը հայտնի չէ… ի՞նչ եք շահելու դրանից:

Ես չեմ հասկանում, ձեզ չի հետաքրքրո՞ւմ, թե ինչ են մտածում ու խոսում ձեր մասին Հայաստանում: Եթե կարծում եք, որ «Հայելու առաջ»-ը փակելով կպակասի ձեր մասին ճշմարտությունն ասողների թիվը, ապա չարաչար սխալվում եք: Այդ թիվը կավելանա: Կավելանան նաև ազատ խոսքի դեմ ձեր «քաջագործությունների» մասին պատմությունները, և որպես առաջիններից մեկը կնշվի նաև «Հայելու առաջ»-ի փակումը:

Էն որ ասում են նոնսենս, հենց սա է՝ երեկվա լրագրողն այսօր լրատվամիջոց ու հեռուստահաղորդում է փակում: Ում պատմես՝ չի հավատա: Ամոթ մեզ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով