Բացարձակ այլասերվածության ձգտող իշխանություն.Անդրանիկ Թևանյան

Մենք հիմա ունենք այլասերված իշխանություն։

Եթե պաշտպանյալին հաջողվի «բուդկայի» պես սեփականաշնորհել Սահմանադրական դատարանը և հետագայում կցորդ սարքել ամբողջ դատական իշխանությունը, ապա մենք կունենանք բացարձակ այլասերված իշխանություն՝ այդտեղից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քայլարածներից յուրաքանչյուրը պետք է իմանա, որ կոլեկտիվ հանցագործությունը չի ազատելու իրենց անհատական պատասխանատվությունից։

Եթե հույսներն այն է, որ կոլեկտիվ անպատասխանատվության սկզբունքից ելնելով կարողանալու են հետագայում խուսափել օրենքի առաջ պատասխան տալուց, ապա չարաչար սխալվում են։ Իրենք պետք է հիշեն, որ Հիտլերը ոչնչացավ, բայց դա չազատեց ֆաշիստներին Հիտլերի հրահանգները կատարելու համար անհատապես պատասխանատվության ենթարկվելուց։

Քաղաքագետ  Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով