Արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանին մեղադրանք է առաջադրվել

Արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 332 հոդվածի 3-րդ մասով (Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը):
Ձեռք բերված փաստական տվյալների համակցության արդյունքում պարզվել է, որ Ռ. Բադասյանը նախարար եղած ժամանակահատվածում Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի դուստերը՝ Աննա Թունյանին (ծնված 28/05/1997թ) 2019 թվականի հունիսի 24-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողական ծառայությունում փորձագետ։

Ըստ փաստական տվյալների, թեև մրցույթին բացի Աննա Թունյանից մասնակցել են 5 թեկնածուներ, որոնք իրենց փորձառությամբ գիտելիքներով գերազանցել են Աննա Թունյանին, Ռ.Բադասյանն իր մոտ է հրավիրել Ա.Թունյանին և ակնարկել, հետագայում հրահանգել, որ վերջինիս նշանակումը, հետագա պաշտոնավարումն ու առաջխաղացումը պայմանավորված կլինի նրա հոր՝ Արայիկ Թունյանի, պահվածքով ու ՍԴ-ում քվեարկություններից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախաքննական մարմնի տրամադրության տակ եղած ձայնագրությունների համաձայն, այդ հանդիպումները եղել են մի քանի անգամ։ Ճնշումների արդյունքում Արայիկ Թունյանը դստեր միջոցով փոխանցել է նաև, որ ամենայն հավանականությամբ կհամաձայնի վաղ կենսաթոշակի գնալ, ստանալ իր աշխատավարձի չափ թոշակ։

2020թ. հոկտեմբերի 3-ին Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռուստամ Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Բադասյանին սպառնում է ազատազրկում երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՔԾ, ԱԱԾ հաղորդագրություններ՝ 2020 թվական

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով