Այսպես շարունակվելու դեպքում հակառակորդը կարող է օգտվել այդ «նվերից».Էդուարդ Շարմազանով

Այսպես շարունակվելու դեպքում հակառակորդը կարող է օգտվել այդ «նվերից»

Տարիներ շարունակ նշել եմ, որ երկու հայկական պետությունների համար գլխավոր սպառնալիքը պանթուրքիզմն է:
Ո՛չ Թուրքիան և ո՛չ էլ Ադրբեջանը վերջին 1,5 տարվա ընթացքում ոչ միայն չեն հրաժարվել հակահայկական քաղաքականությունից, այլ նույնիսկ ավելի են այն ուժեղացրել՝ կազմակերպելով համատեղ զորավարժություններ և ռազմական շքերթներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ նույն ժամանակաշրջանում Հայաստանի նոր իշխանության ղեկավարը ոչ միայն չի արձագանքել պանթուրքիստական վտանգին, այլ ընդհակառակը՝Ալիևին կիրթ և նորմալ է անվանել և փոխարենը վարկաբեկել Արցախի հաղթանակը կերտած բազմաթիվ առաջնորդների:
Բայց սա էլ դեռ վերջը չէ:

Ալիևը թուրքալեզու պետությունների գագաթնաժողովին ուղիղ ոտնձգություն է կատարում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ, իսկ քայլողների առաջնորդը լռում է:
Պանթուրքիզմի և ռազմական ագրեսիայի վտանգը թողած, Փաշինյանի ռեժիմը ներքին թշնամիներ է փնտրում՝ ի դեմ ՍԴ նախագահի:

Հերիք է երկրի ներսում թշնամու կերպար ստեղծեք:
Թշնամին սահմանի այն կողմում է ու եթե այսպես շարունակեք օգտվելու են ձեր կողմից իրենց ընձեռված «նվերից»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ.
Եվ վերջապես հասկացեք, Հայաստանի անվտանգության սպառնալիքը Թուրքիան և Ադրբեջանն են և ոչ թե Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով