«Այսինքն՝ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ դատն ընդամենը մի քանի օրով հետաձգելու համար մարդ պատրաստ է վիրահատվե՞լ». Լևոն Քոչարյան․168.am

 

168.am-ի հետ զրույցում Երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, ի պատասխան մեր հարցի՝ ասաց, որ հայրն իրեն լավ է զգում, հետվիրահատական շրջան է, կազդուրվում է, սակայն այս պահին դեռ պարզ չէ, թե կոնկրետ որ օրը դուրս կգրվի հիվանդանոցից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

168.am—ի հարցին, թե տեսակցե՞լ է հորը, Լևոն Քոչարյանն ասաել  է, որ այժմ մի քանի օրով բացակայում է երկրից, բայց կարծում է, որ տեսակցելու հետ կապված խնդիր չպետք է առաջանա:

168.am-ը Երկրորդ նախագահի որդուն խնդրել է պատասխանել նաև այն շահարկումներին, թե Ռոբերտ Քոչարյանի վիրահատությունն արվել է դատը ձգձգելու համար:

«Այսինքն՝ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ դատը ընդամենը մի քանի օրով հետաձգելու համար մարդ պատրաստ է վիրահատվե՞լ: Բնականաբար, դա անհեթեթություն է: Եվ ընդհանրապես, յուրաքանչյուր բաց դատական նիստ, որին հետևելու հնարավորություն ունեն մարդիկ, պետք է հենց մեզ, որովհետև այն ցույց է տալիս մեղադրանքի շինծու բնույթը»,- ասաել է Լևոն Քոչարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով