ԱՄՆ դեսպանությունում իրավիճակ է փոխվել.«Իրավունք»

«Իրավունք»-ը գրում  է.

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածքում անգամ ճանճը տզզալու իրավունք չունի` առանց թույլտվության: Տեսախցիկների, շուրջօրյա պահակային հերթապահության ներքո` ԱՄՆ դեսպանության տարածքը վերահսկվում է որպես անառիկ բերդ: Իսկ կարգ ու կանոնն այնտեղ ամենակարեւորն է, անգամ կանաչապատ տարածքում խոտն աճելու իր թույլատրելի սանտիմետրն ունի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն, այս ամենով  հանդերձ «Իրավունք»-ի աչքից չի վրիպել այն, որ արդեն ամսից ավել է, ինչ ԱՄՆ դեսպանության պատին փակցված լուսանկարների շարքում պատռված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը` ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Սա միտումնավո՞ր քայլ է, թե՞ երեւանյան քամիների ու անձրեւների հետեւանք, հարցի ընդամենը մի կողմն է: Բայց, առավել ուշագրավ է, որ դեսպանությունը չի շտապում այն փոխել կամ պատռվածը գոնե «սկոչել»: Թե ինչո՞վ է սա պայմանավորված, փորձեցինք պարզել դեսպանությունից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան: Ի դեպ, հատկանշական է նաեւ այն, որ ԱՄՆ դեսպանության լուսանկարների պատի վրա չկա գեթ մեկ նկար այսօրվա հայաստանյան իշխանությունների հետ:

Ըստ էության, տպավորություն է, որ ԱՄՆ դեսպանությունը նախընտրում է պատռված լուսանկարները` նախկինների, քան թե նոր լուսանկար փակցնել, այսպես ասած, «նոր Հայաստանի» իշխանավորների հետ:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով