«Ստու՛մ եք։ Ժողովուրդը ձեր ընտանիքը չէ».Արեգ Սարդարյան

Загрузка...
Արեգ Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ստու՛մ եք։ Ժողովուրդը ձեր ընտանիքը չէ։ Բոլորը ժողովրդի մի մասն են։ Բոլորը՝ նույնիսկ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը, Պողոսը, Պետրոսն ու հարյուր հազարավոր մարդիկ։ Դուք բոլորին ընդունու՞մ եք՝ որպես եղբայր, քույր, ծնող, եթե անգամ նրանք սխալ են, մոլորյալ են, հանցագործ են։ Չէ՛, չե՛ք ընդունում։ Նրանք բոլորը բորոտներ են։ Նրանք վատն են, դուք՝ լավը։ Նրանք ձեզնից մեկը չեն։ Ձեր ընտանիքը միայն լավերի համար ա։ Ուրեմն, կեղծ են ձեր խոսքերը, փուչ, անտեղի։ Երբ ժողովրդին իրապես համարենք ընտանիք, իսկ երկիրն՝ օջախ, մենք առաջ կգնանք, որովհետև կգա գիտակցությունը, որ լա՛վն էլ, վա՛տն էլ մերն են։ Կհասկանանք, որ մեր սիրտը պիտի ցավի սխալ գործածի համար էլ։ Կգիտակցենք, որ չկա՛ իմ ու քո, չկա՛ն սևեր ու սպիտակներ, չկա՛ ախտ, որը մե՛նք չենք ծնել։ Կսկսենք հասկանալ, չատել իրար։ Մեր սիրտը կցավի ամենքի ու ամեն ինչի համար։ Կսկսենք իրար թև ու թիկունք լինել, խրախուսել լավը, իսկ մեղավորներին կպատժենք արդարացիորեն՝ լինելով խիստ, բայց ո՛չ դաժան, սրտացավ, բայց ո՛չ կանխակալ… Էդ ժամանակ մենք կսկսենք միավորվել, առաջ շարժվել, հզորանալ, իսկ հիմա…հիմա դուք ստում եք»

#ուտոպիա #գիշերվա_հազար

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...