Զինվորականը ամոթանք է տվել Անդրանիկ Քոչարյանին և Արեն Մկրտչյանին.politik.am

politik.am-ը գրում է

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը աշխատանքները շարունակվում են, բայց գործընթացը այդքան էլ հարթ չի գնում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անհարմար դրության առաջ է կանգնում զինվորականների մոտ: Նա իհարկե հրապարակային խոսքում փորձում է ստեղծել տպավորություն, որ դրության տերը ինքն է, բայց մեր աղբյուրները բոլորովին այլ իրավիճակի մասին են խոսում:

Օրերս հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ, երբ հրավիրված են եղել զինվորականներ, Անդրանիկ Քոչարյանն ու Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը փորձել են հասկանալ, թե որքանով են խիզախ եղել զինվորակնները պատերազմի օրերին:

Զինվորականներից մեկը ամոթանք է տվել Անդրանիկ Քոչարյանին և Արեն Մկրտչյանին: Նա ասել է, որ Անդրանիկ Քոչարյանը անհասկանալի հանգամանքներում իր ավագ որդուն ազատել է զինվորական ծառայությունից և ինքը իրավունք չունի իրեն նման հարցեր տալ: Արեն Մկրտչյանին ևս կշտամբել է բանակում չծառայելու համար: Զինվորականը պնդել է, որ խիզախությունից են խոսում մարդիկ, ում քաջությունը միայն ֆեյսբուքում և մամուլի էջերում է տեսել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով