Դարակազմիկ վիրահատություն էր, մա՞րդ էր մեռնում, որ էդ մարդուն տարան.«Հրապարակ»

Загрузка...

Բժիշկները, որոնք հանրապետության ամենապաքաղաքական հատվածն են, Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենաքաղաքականացված խավն են դարձել։ Եվ հիմա էլ շատերը վրդովված են, որ Արա Բաբլոյանի մակարդակի բժշկին ներքաշում են անհասկանալի ինչ-որ քրեական գործերի մեջ և նրանց թեթև ձեռքով ունի կասկածյալի կարգավիճակ։ Ինչպես և՝ ժամանակին շատերն էին դեմ, որ Բաբլոյան վիրաբույժը մտնի քաղաքականություն և հայտնվի հանրապետականների «Իմ զենքը իմ նշտարն է » պաստառներում։
Սակայն հիմա, եթե պարզվի, որ Բաբլոյանը կալանավորվում է կամ անցնում է որպես մեղադրյալ, բժիշկներն իրենց խոսքը կասեն։

«Հրապարակ»-ը նախ խոսեց Արա Բաբլոյանի որդու՝ «Արաբկիր» Բկ-ի տնօրեն Արման Բաբլոյանի հետ՝ որպես բժշկի և որդու։ Նա ասաց․«Հենց այդ է, որ որպես բժիշկ և որդի լավ չեմ վերաբերում, բայց քանի որ տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը, մենք էլ այդպես կարդալով ենք տեղեկացել, մնացած հարցերում տեղյակ չեմ»։ Արման Բաբլոյանն ասաց, որ հիմա ավելի կարևոր գործերով են այսօր զբաղված՝ հայ-բելառուսական համագործակցությամբ և լյարդի տրանսպալանտացիայով։ Ինչ վերաբերում է վիրահատությունից Բաբլոյանի տանելուն, մեկնաբանեց այսպես․ «Փոխպատվաստմանը 20 տարի պատրաստվում ենք, հասնում է փոխպատվաստման օրը, մեկ էլ իրեն հանում են էդ վիրահատությունից՝ ասելով՝ ոչ մի ձևով․․․ անհետաձգելի հարց է»։

Նշելով, որ վիրահատությունը նորմալ է անցել բելառուսների «պադդերժկայի շնորհիվ», Արման Բաբլոյանն ասաց․ «Բայց բելառուսներն էլ տեղեկացան, որ ոչ նորմալ ու խելքին մոտիկ թեմայի մասին»։

«Արաբկիր» Բկ-ի տնօրենն ավելացրեց՝ եթե թղթի վրա այդ ամենը գրված է, դրա անմհետաձագելին ո՞րն է, հիվանդի վիճա՞կն էր անհետաձգելի, թե այդ գործը։

Ինչպես հայտնի է՝ Բաբլոյանը ՀՔԾ ում հայտնվել էր այն ժամին, երբ նա պետք է Հայաստանում առաջին անգամ երեխայի լյարդի փոխպատվաստում իրականացներ բելառուս գործընկերների հետ։ Վիրահատական խմբում է եղել նաև հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, ով «Հրապարակ»-ի հետ զրույցում մեկնաբանեց․«Այդքան հրատապ բան կա՞ր,  վիրահատությունը շատ ավելի կարևոր էր, քան էդ․․ ինչ-որ հրատապ բան չկա՞ր, չէ, որ էդ մարդուն կանչել են։ Հարցաքննության վերաբերյալ կարծիքս միանշանակ է՝ մարդ է՞ր մեռնում, թող հետո տանեին, իսկ դա դարակազմիկ վիրահատություն էր՝ փոքր էրեխուն լյարդ էինք պատվասում» ։

Հարցին, թե ինչպես է գնահատում, որ Բաբլոյանն այսօր ունի կասկածյալի կարգավիճակ, Արտավազդ Սահակյանն ասաց․«Ես չեմ կարծում, որ Բաբլոյանը հանցանք է կատարել․․․ չգիտեմ՝ պետք է կարդամ՝ տեսնեմ ինչ են գրում։ Բաբլոյանն իմ կողմից  հարգված մարդ է եղել և կա»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...