Այսօր Բրյուսելում հանդիպել եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հետ

Այսօր Բրյուսելում հանդիպել եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀԿ ԳՄ անդամ, ԼՈՒՅՍ հիմնադրամի նախագահ Դավիթ Հարությունյանը։

ԵԺԿ նախագահին տեղեկացրել ենք Հայաստանի ներքաղաքական զարցացումների մասին եւ շնորհակալություն հայտնել Հանրապետականին ցուցաբերած աջակցության համար։

Առանձնահատուկ ուշադրության ենք արժանացրել Հայաստանում դատաիրավական համակարգի եւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Մտահոգություն ենք հայտնել երկրում մամուլի եւ խոսքի ացատության հանդեպ վերջին ոտնձգությունների կապակցությամբ։

Նախագահ Դոլին ներկայացրել ենք ՀՀԿ քաղաքական գործունեության արդյունքները եւ նոր ծրագրերը, այդ թվում՝ միջազգային համագործակցության ոլորտում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներին, մասնավորապես՝ Արցախի հարցին եւ Թուրքիայի ռազմական ներխուժման հետեւանքով Հյուսիսային Սիրիայում առաջացած ճգնաժամային իրավիճակին, ինչպես նաեւ շնորհակալություն ենք հայտնել Սիրիայի հարցով ԵԺԿ նախագահի պաշտոնական հայտարարության համար։

ԵԺԿ նախագահը իր հերթին կարեւորեց, որ Հայաստանի գործող կառավարությունը պետք է ապահովի մամուլի ազատությունը եւ դատական իշխանության անկախությունը։

#EPP #Republicans #RPA

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Ինչու՞ եք զարմացած։ Չէ՞ որ այս այլասերվածները գտնվում են ձեր սիրելի ու պաշտելի Վոժդի անմիջական հովանու ներքո

01.07.2020

Այսօր վտանգը մեր դռան մոտ է

01.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով