Ըհը, սա էլ ըսենց, Քոչարյանի հարցն էլ ձկան ոսկորի պես կանգնեց Նիկոլի կոկորդին…
Հիմա հասկացա՞ք, թե ինչի համար էր պետք հրատապ ազատվել Հրայր Թովմասյանից և իր տեղը նստացնել Վահե Գրիգորյանին: Այո, որպեսզի Սահմանադրական դատարանը նույնպես (Ազգային ժողովի, Կառավարության և քաղաքապետարանի և պետական բոլոր այլ գերատեսչությունների նման) հայտնվի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորության կրունկի տակ, ինչը նրան թույլ կտար վերջնականապես վրեժ լուծել Ռ.Քոչարյանից 2008թ. մարտի 1 ողբերգական իրադարձությունների համար պատասխանատու Նիկոլ Փաշինյանին ազատազրկելու համար: Եվ, այո, այս ամենը ընդամենը էժանագին շոու էր, որն ուներ գետ մեկ նպատակ՝ հագեցնել Նիկոլ Փաշինյանի վրեժի անզուսպ ծարավը:
Չէ՞ որ ըստ Նիկոլ Փաշինյանը, ամեն ինչի մեղավորը մասնավորապես Ռոբերտ Քաչարյանն է և, ընդհանրապես՝ բոլոր առեղծվածային ՛՛նախկինները՛՛: Միայն ու միայն իրենք են մեղավոր, որ սուրբ Նիկոլ Փաշինյանի մոտ ոչինչ չի ստացվում… Այսպիսի մտածելակերպը սովորական մահկանացուների մոտ հուշում է լուրջ հոգեբանական խանգարումների առկայության մասին: Հոգեբանության մեջ կա մի եզրույթ, որը կոչվում է«վերահսկողության արտաքին լոկուս» (այո, ճիշտ հասկացաք, լավ բան չէ), որը հաճախակի օգտագործվում է փսիխոպատներին և սոցիոպատներին նկարագրելու համար…