NEWS.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Սպասվում է, որ պաշտոնական հաղորդագրություն կտարածվի վաղը։ Այս տեղեկությունը NEWS.am-ը փորձեց ճշտել Ոստիկանության լրատվական ծառայությունից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։
NEWS.am-ի տեղեկություններով, Օսիպյանը դիմումը գրել է այսօր Փաշինյանի գլխավորությամբ կայացած Անվտանգության խորհրդի նիստից հետո։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news