Daily Archives: 30.09.2019

Իվանյանին նոր պաշտոնի չեն նշանակել. Նաիրա Հարությունյան

ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը պաշտոնական պարզաբանում է ներկայացրել Յուրի Իվանյանի նշանակման վերաբերյալ. «Պարզաբանեմ, որ Պարոն Իվանյանին նոր պաշտոնի չեն նշանակել, պարզապես նրա ղեկավարած վարչությունն անվանափոխվել է և այդ վարչության կազմից առանձնացվել է կիբեռհանցագործությունները, պայմանավորված այն հանգամանքով, որ Կոմիտեի կազմում ստեղծվել է նոր՝ Կիբեռհանցագործությունների քննության վարչություն»:

Կառավարության դեմ ելած կաթողիկոսների մասին

Վերջին 100 ամյակի ընթացքում տեղի ունեցած ամենահայտնի դեպքը, երբ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը դուրս է եկել կառավարության դեմ՝ տեղի է ունեցել Սարդարապատի հերոսամարտի օրերին, 1918-ի Մայիսի 18-ին, Հայաստանի 1-ին հանրապետության հիմնադիր, ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը Երևանի պարետի ուղեկցությամբ այցելեց Էջմիածին՝ կաթողիկոս Գևորգ 5-րդին հորդորելու, անվտանգության նկատառումներով լքել Էջմիածինը։ Սակայն կաթողիկոսը ոչ միայն կտրուկ հրաժարվեց,… Կարդալ ավելին »

Մեր երկրի քաղաքացիների համար արտառոց երևույթ չէ առաջնորդվել ատելությամբ ու չարությամբ

Մեր երկրի քաղաքացիների համար արտառոց երևույթ չէ առաջնորդվել ատելությամբ ու չարությամբ։ Այդպես ապրել են հազարամյակներ, և օտարները միշտ օգտվել են այդ չարությունից՝ գրեթե միշտ հաջողելով կործանել մեր պետությունը։Չարությունը խոչընդոտում է մարդուն տեսնելու իրականությունը՝ այդպիսով մարդուն դարձնելով անզոր ինչպես անհատական, այնպես համազգային մարտահրավերների դեմ։ Սա այնքան լուրջ խնդիր է, որ պետությունից և քաղաքականությունից քիչ թե շատ… Կարդալ ավելին »

Մի խափանման միջոցի պատմություն կամ ինչպե՞ս կալանքը խափանման միջոցից վերածել իշխանության քմահաճույքի

Կար ժամանակ, երբ քրեական դատավարության դրույթները մեկնաբանվում էին օրենքի տառին ու բովանդակությանը համապատասխան՝ այնպես, ինչպես պահանջում է օրենքն ու ենթադրում է իրավական պետությունը։ Սակայն, կալանքի բովանդակությունն ու էությունը հիմնովին փոփոխվել են թավիշն անչափ «սիրող» ու «գնահատող» մի խումբ անձանց կողմից։ Հիմա, կալանքի օրինաչափության որոշումն ըստ իշխանության քմահաճույքի է այլևս։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կալանքը կարգավորող… Կարդալ ավելին »

Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց.«Հրապարակ»

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեցին Քրեակատարողական վարչությունից՝ նշելով, որ Ռ․Քոչարյանը ԲԿ է տեղափոխվել այսօր՝ հետազոտության։ ՔԿՎ-ից այլ մանրամասներ չհայտնեցին։ «Հրապարակ»-ը փորձել է  կապ հաստատել նաեւ նրա պաշտպանների հետ, սակայն նրանք հեռախոսազանգերին չեն պատասխանել:    

Նիկոլ Փաշինյան-Սասուն Միքայելյան կոնֆլիկտը կարող է նոր թափ ստանալ․ «168 Ժամ»

Նիկոլ Փաշինյան-Սասուն Միքայելյան դեռևս լուռ հակամարտությունը կարող է նոր թափ ստանալ: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում բոլոր նրանց, ովքեր համարձակվում են իրեն հակադարձել կամ չհամաձայնել իր տեսակետի հետ: Վերջին նման ցայտուն օրինակը հենց Սասուն Միքայելյանն է, ով համարձակվել էր հրապարակավ հակադարձել իրեն: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ից Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ասել էր, թե… Կարդալ ավելին »

37 թվի կրկնույթյունը Նիկոլի վերջին քայլն է.«Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է Տեսնես դատավոր Աննա Դանիբեկյանը գոնե գիտակցե՞ց, որ Նիկոլի հրամանով մեկ-երկու շաբաթում դարձավ Հայաստանի ամենաատելի դեմքերից մեկը: Բայց ոչին, կգա օրը, իր համար հանգիստ կնստի մի նեղլիկ սենյակում, մինչեւ կյանքի վերջը կմտածի ու միգուցե՝ կգիտակցի: Բայց սա էլ մի կողմ: Պտտվում են խոսակցություններ, որ Քոչարյանի դատից հետո տիկին Աննան այնքան է սարսափած, որ… Կարդալ ավելին »

Հայտնի է Թալին-Արտենի ճանապարհի ավտովթարից տուժածների ինքնությունը

Սեպտեմբերի 29-ին, ժամը 19:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախված են եղել ՊՆ թիվ N զորամասին պատկանող կցորդիչով չորս բեռնատար (3 «ԿամԱԶ»… Կարդալ ավելին »