Մի խափանման միջոցի պատմություն կամ ինչպե՞ս կալանքը խափանման միջոցից վերածել իշխանության քմահաճույքի

Կար ժամանակ, երբ քրեական դատավարության դրույթները մեկնաբանվում էին օրենքի տառին ու բովանդակությանը համապատասխան՝ այնպես, ինչպես պահանջում է օրենքն ու ենթադրում է իրավական պետությունը։

Սակայն, կալանքի բովանդակությունն ու էությունը հիմնովին փոփոխվել են թավիշն անչափ «սիրող» ու «գնահատող» մի խումբ անձանց կողմից։ Հիմա, կալանքի օրինաչափության որոշումն ըստ իշխանության քմահաճույքի է այլևս։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կալանքը կարգավորող դրույթների իրավաչափության պայմանները, այլևս, ունեն միայն ձևական և ոչ բովանդակային ընկալում:
Ներկայիս քրեադատավարական մարմինները կալանավորման համար բավարար են համարում իրենց ցանկալի բառակապակցությունների հայտաբերումը քրեական դատավարության օրենսգրքում: Այն, այլևս պետք է բավարարի միայն մեկ չափորոշչի՝ լինի իշխող ուժի ցանկությունների տիրույթում։

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր, իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով