37 թվի կրկնույթյունը Նիկոլի վերջին քայլն է.«Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է

Տեսնես դատավոր Աննա Դանիբեկյանը գոնե գիտակցե՞ց, որ Նիկոլի հրամանով մեկ-երկու շաբաթում դարձավ Հայաստանի ամենաատելի դեմքերից մեկը: Բայց ոչին, կգա օրը, իր համար հանգիստ կնստի մի նեղլիկ սենյակում, մինչեւ կյանքի վերջը կմտածի ու միգուցե՝ կգիտակցի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց սա էլ մի կողմ: Պտտվում են խոսակցություններ, որ Քոչարյանի դատից հետո տիկին Աննան այնքան է սարսափած, որ փողոցում նույնիսկ սեփական շողքից է վախենում: Այդ իսկ պատճառով էլ Նարեկի հետ կապված պատմությունից հետո դողալով զանգել է ուր որ պետք է, թե հասեք, փրկեք: Ու միացել է Նարեկին ու Սարգիսին կալանավորելու որոշումը:

Չնայած,կա նաեւ լուր, որ Նիկոլն ամենեւին էլ հանուն Աննայի չի գնացել 37 թվի ոճով այս քայլին: Հասկանում է, որ վիճակը ձեռքից գնում է, պետք է ուժ ցույց տալ, ու գործի դրեց ոստիկանական մահակը՝ մարդկանց վախեցնելու համար, որ միջոցների ընտրության հարցում կանգ չի առնելու: Այսպիսով, այս միջադեպի խորքային իմաստը սոսկ Աննայի դողը կանգնեցնել կամ Նարեկին ու Սարգիսին քաղբանտարկյալ դարձնելը չէ: Այլ, որ Նիկոլն այս կերպ ազդարարեց ոստիկանական ռեպրեսիվ մահակը աջուձախ կիրառման մեջ դնելու մասին: Չնայած, որ սրա հերթը գալու էր, ի սկզբանե էլ սպասելի էր: Բայց նաեւ, որ սա Նիկոլի վերջին քայլն է, որը, վստահ եղեք, երկար չի տեւի:

Ի դեպ, փողոցներում քայլելիս դատավոր Աննան իզուր է ամեն մի ստվերից դողում: Հազիվ թե ընդիմությունից որեւէ մեկը նրա հանդեպ ապօրինի արարքի միտք անգամ ունենա: Ամեն ինչ կարվի օրենքով եւ իր ժամանակին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով