Daily Archives: 25.09.2019

Վճռաբեկ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը

Վերաքննիչ դատարանի հունիսի 25-ի որոշումները բեկանելու հարցով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը Վճռաբեկ դատարանը մերժել է: Այս մասին տեղեկանում ենք DataLex դատական տեղեկատվական կայքէջից: Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանը որոշել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումները և կայացրել նախկին նախագահին կրկին կալանավորելու որոշում:

Արարատի մարզում 60-ամյա տղամարդը նախկին կնոջն ասել է՝ «դռանդ դեմը ծաղիկներ եմ դրել, իսկ հետո քեզ սնայպերով գյուլելու եմ»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 19-ին Արարատի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Ժամը 04։30-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ 55-ամյա Նեկտար Դ․-ից ահազանգ է ստացվել Ոստիկանության Արարատի բաժին, որ նախկին ամուսինը՝ Արարատ քաղաքի բնակիչ 60-ամյա Գեղամ Կ․-ն, ոչ սթափ վիճակում այդ ուշ ժամին եկել է իր տուն և հայտնել,… Կարդալ ավելին »

Քրեակատարողականներից բժիշկներին ստիպում են դուրս գալ աշխատանքից, 120-ից 50-ն արդեն գործազուրկ են, խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով՝ հոգեմետ դեղեր է նշանակում. աղբյուրն անուններ է նշում

tert.am-ը գրում է Քրեակատարողական հիմնարկների բուժաշխատողներին ստիպում են դիմումներ գրել, մասնագիտությամբ անասնաբույժն աշխատում է կալանավայրում, հին ու քրեական գործերով անցնող մարդիկ որոշում են կայացնում, թե ովքեր են շարունակելու պաշտոնավարել, ովքեր՝ ոչ:  Քրեակատարողական ծառայության բժշկության կենտրոնից Tert.am-ը մի քանի ահազանգ է ստացել: Նշեքն, որ Արդարադատության  նախարարությունը ստեղծել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը… Կարդալ ավելին »

Սեպտեմբերի 25-ի վաղ առավոտից ՊԲ զորամասերը շարունակում են կատարել ընթացող ռազմավարական զորավարժության շրջանակներում նախանշված խնդիրները

Հաղորդագրություն Սեպտեմբերի 25-ի վաղ առավոտից ՊԲ զորամասերը շարունակում են կատարել ընթացող ռազմավարական զորավարժության շրջանակներում նախանշված խնդիրները: Սահմանված ժամկետներում համալրվելով զորահավաքային պաշարներով՝ բանակի զորամասերը, ըստ ներդաշնակման պլանի, իրականացնում են պարապմունքներ և կատարում ձևավորված իրադրությունից բխող նոր խնդիրներ: Այդ նպատակով տեղի են ունենում ստորաբաժանումների և ռազմական տեխնիկայի  պլանավորված տեղաշարժեր դեպի մարտական կիրառման նոր շրջաններ: Արցախի Հանրապետության Պաշտպանության… Կարդալ ավելին »

Ոչ միայն ուսադիրը, այլ հենց իր աշխատանքով ուսադիրների պատիվը պահող մարդուն կարող են իրենք քացիների տակ գցեն. Ռուբեն Գևորգյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Սիքայելյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հարաբերություններին, ասել էր, թե «ԱԱԾ տնօրենն իր ընկերն է, իրար հետ ճանապարհ են անցել, իր ընկերն էլ մնալու է»։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Լոս Անջելեսում արած հայտարարությանը, թե Արթուր… Կարդալ ավելին »

ՊՆ N թիվ զորամասին պատկանող «ԳԱԶ – 66» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները բախվել են. կան վիրավորներ

Սեպտեմբերի 25-ին, ժամը 11:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ՊՆ N թիվ  զորամասին պատկանող «ԳԱԶ – 66» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ կա 4 տուժած: Կտրվի… Կարդալ ավելին »

Կառավարությունում խառնաշփոթ է. Վալերիյ Օսիպյանը աշխատանքի չանցած, մեկնել է արձակուրդ

Կառավարության Aysor.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Վալերիյ Օսիպյանը մամուլից է տեղեկացել, որ Նիկոլ Փաշինյանն իրեն վարչապետի խորհրդական է նշանակել: Օսիպյանը հրաժարվում է աշխատանքի գնալ, այդ պատճառով էլ կառավարության կադրերի բաժինը, դարձյալ առանց նրա գիտության, արձակուրդ է ուղարկել նախկին ոստիկանապետին: Aysor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Վ. Օսիպյանից, սակայն նրա հեռախոսն օրեր շարունակ անհասանելի է:

«Մեր օրերի «Super Man» ինքնահռչակ պարոն վարչապետ դուք գտնվում եք էքստազի մեջ..Հովհաննես Խաչատրյան

Մեր օրերի «Super Man» ինքնահռչակ պարոն վարչապետ դուք գտնվում եք էքստազի մեջ: Դուք մոռացել եք,որ քառորյա պատերազմի ժամանակ այդ նույն կիրթ ոչխարի թուլեքը ինչպես վարվեցին մեր հայրենակիցների հետ:Արցախյան պատերազմից մինչև մեր օրեր մենք կորցրել ենք հինգ հազար հերոսների իսկ դու այսօր մտածում եք նրա՞նց մասին: Ստափվե´ք Ձեր իսկ երկրի ներսում թշնամիներ փնտրելու փոխարեն սաստե´ք արտաքին… Կարդալ ավելին »

Փաշինյանը՝ Տեր–Պետրոսյանի և Սեֆիլյանի արանքում.7or.am

7or.am-ը գրում է «Թավշյա» որակված հեղափոխությունն ուներ ձևական կողմ («մերժիր»), բայց չուներ բովանդակություն (մերժում ես, որ հետո ի՞նչ անես)։ Բովանդակային դատարկությունից շտապեցին ներսից ու դրսից օգտվել շատերը։ Սեփական գաղափարները, օրակարգն ու տեսլականը չունեցող Նիկոլ Փաշինյանն ընկավ ազդեցությունների տակ ու ի վերջո հայտնվեց այնտեղ, որտեղից սկսել էր։ Նիկոլը դարձավ Լևոն Տեր–Պետրոսյանի կցորդը։ Ու կապ չունի, որ նա 1–ին նախագահից կարող է անձնապես զզվել։ Կոդերի… Կարդալ ավելին »