ՔՊ-ական երիտասարդը համ դատարանի գործունեությանն է խոչընդոտում, համ էլ դատավորին հասցնում է մարմնական վնասվածք

Քանի որ դատավորների վրա ճնշում գործադրելու թեման առավել քան ակտուալ է, մի հատ թավշյա Հայաստանում գործ տվողի տիտղոսը կես ժամով ես էլ վերցնեմ։

Ուրեմն նկարում կարմիր գծանշումով երիտասարդը ո՛չ ավել, ո՛չ պակաս ՔՊ-ից է, Շենգավիթ վարչական շրջանից Սարգիս Ալեքսանյանն է, ժամանակին ԱԺ-ում Սասուն Միքայելյանի օգնական էր աշխատում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սույն երիտասարդը Նիկոլի դատարանների շրջափակման կոչին առաջիններից էր, ով արձագանքեց ու կադրում երևում է, թե ինչպես է հրում-քցում դատավոր Դավիթ Բալայանին։

Հարգելի՛ նորանշանակ ոստիկանապետ, էս նյութից հետո առնվազն կես ժամ ժամանակ է Ձեզ հարկավոր, որ էս կարգազանց երիտասարդին մասկի շուո անես. մարդը համ դատարանի գործունեությանն է խոչընդոտում, համ էլ դատավորին հասցնում է մարմնական վնասվածք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարգելի՛ նորանշանակ ոստիկանապետ, եթե ուսադիրներիդ ու սպայի հանդեպ հարգանք ես վայելու, առնվազն պետք է անցնես արագ գործի, թե չէ վաղը կամ մյուս օրը քեզ էլ են վնգստացնելու։

Արմեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով