«Փաստորեն դուք նաև ցինիկ եք».Երվանդ Վարոսյան

Լույսը բացվեց, տեսնենք մի իշխանական շքերթ, բոլորը բարոյագետ ու իրավաբան են դարձել։ Թե բա արդարադատության իրականացմանը խոչընդոտել, ամոթ, դատել, կախել, վառել…

Փաստորեն դուք նաև ցինիկ եք, փաստորեն «կա՞ դատավոր, որ իմ ասածը չանի»-ն, դատավոր Հրաչի «ուզի-չուզի»-ն, Ազարյանի վրա հարձակումը, Հայաստանի բոլոր դատարանների աշխատանքը խոչընդոտելը, Բալայանին գետնին տապալելը, Գրիգորյանին քրեորեն հետապնդելը, Գյուլումյանին ՍԴ դիմաց քաշքշելը հեչ… վարչապետի ու ԲԴԽ նախագահի արտահայտած մտքից դատավորին հարց տալը մե՞ջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լավ, իրո՞ք դուք իշխանություն էիք ուզում, որ զուտ իշխանություն ունենաք, այսքան տարի անարդարության ու ապօրինության դեմ պայքարում էիք, որ ընդամենը դուք դա անելու հնարավորություն ստանա՞ք, երկակի ստանդարտների դեմ խոսում էիք, որ քառակի՞ն կիրառեք, լավ, էդ աթոռներին թո՞ւյն է քսած, որ ով նստում, ցինիկանում է։

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով