«Ու 90-ականների այլանդակությունների մասին խոսում-գրում է Ժոկոյի աղջի՞կը».Արթուր Եղիազարյան

Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է

Ճի՞շտ է, որ այդ «ականջ ծամողը» 1993թ. ՀՀ նախկին պետնախարար, 1995-1998թթ. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 1998-2000թթ. բնապահպանության նախկին նախարար, ԺՈԿՈ մականունով հայտնի Գևորգ Վարդանյանի՝ (մահացավ 2019թ.-ի հունիսին 9-ին) դուստրերից մեկն է ։

Հ.Գ. Ու 90-ականների այլանդակությունների մասին խոսում-գրում է Ժոկոյի աղջիկը՞։ Մոլորակ, կա՛նգ առ, իջնող կա։ Խոսելու փոխարեն լավ կլինի լսի, թե ինչ են խոսում մարդիկ իր հոր ու ընտանիքի մասին։

Հ.Հ.Գ. Այս աղջնակի տարիքը չգիտեմ։ Ուղղակի հետաքրքիր է իմանալ, թե երբ է ծնվել. Նախքան Արցախյան պատերազմը՞, պատերազմի տարիների՞ն, երբ Գևորգ Վարդանյանը ՝ Ժոկոն պետնախարար էր ու իր բազմանդամ ընտանիքը հանել էր ՀՀ-ից ու այդ տարիներին ապրում էին թանկ Կիպրոսում, թե՞ պատերազմից հետո, երբ ընտանիքը կրկին բերեց ՀՀ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Հ.Հ.Գ. Այստեղ են ասել. «Սելի տեղը սելվորն է ճռռում» …

Վերջին Հ.Գ. Աղջիկ ջան, եթե «ականջ ծամելու» թեման չլիներ, այո, ես էլ ասածիդ հետ համամիտ կլինեի։ Անցյալին՝ 90-ականներին վերադարձ չպե՛տք է լինի։ Հայրիկիդ պետնախարար, ՊՆ փոխնախարար, բնապահպանության նախարար եղած ու Հայաստանում ամենաշատ սպանությունների՝ լևոնավանոյահհշական ժամանակաշրջանին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով