«Ոչինչ չտվող ընտանեկան գաստրոտուրիզմի և ակտիվ հանգստի քաղաքական դրսևորում».Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը անհետաքրքիր և դատարկ ուղերձ էր

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին գրեթե որևէ լուրջ բան չասվեց ,այդ ամբիոնը օգտագործվեց կրկին իր ներքաղաքական հեքիաթները պատմելու համար:

16 ամիս պահանջվեց,որ վարչապետը հասկանա,որ Ադրբեջանի հանդեպ իր ռևերանսները ոչ մեկի չեն հետաքրքրում,այլ միայն քննադատության են ենթարկվում իր երկրում:Արցախի բանակցային սեղան վերադարձնելու իր խոստումը ևս մնաց օդում կախված:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կորած այս ժամանակահատվածը ինքը ևս արձանագրեց,որ Արցախի հարցում ինքը որևէ արդյունք այդպես էլ չարձանագրեց և ստիպված կոչեր է անում Ալիևին,որի ՊՆ նախարարը օրեր առաջ նրան հրավիրում էր մարտի դաշտ:

Այս անհետաքրքիր ելույթը ևս մեկ անգամ ապացուցեց,որ սելֆիները կամ տարբեր երկրների ղեկավրների հետ նկարվելը դատարկ գործ է և մեր երկրի արտաքին օրակարգի համար ոչինչ չտվող ընտանեկան գաստրոտուրիզմի և ակտիվ հանգստի քաղաքական դրսևորում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով