Ո՞վ է 5-ամյա երեխայի մահվան գլխավոր մեղավորը և ինչու Գորիսի բժշկական կենտրոնն անեսթեզիոլոգ չունի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վերջերս, երբ մեծ աղմուկով Գորիսի հիվանդանոցի տնօրեն նշանակվեց Դավիթ Մանշուրյանը, որի առաջխաղացման հարցով զբաղվում էր անձամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հիվանդանոցում արձանագրվել է առաջին դժբախտ դեպքը: Սեպտեմբերի 14-ին` ժամը 16.30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ գյուղում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա Վահե Ավետիսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:

«Ժողովուրդ» թերթին հասած լուրերով` երբ երեխային տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն, պարզվել է, որ հիվանդանոցը անեսթեզիոլոգ չունի, քանի որ միակ անեսթեզիոլոգը դարձել է տնօրեն եւ իրավունք չունի զբաղվելու անեսթեզիայով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ Գորիսում տարածված լուրերի` մինչեւ հիվանդանոցի անձնակազմը որոշել է, թե ինչ անի երեխայի կյանքը փրկելու համար, 5 ժամ անց երեխան մահացել է հիվանդանոցում: Ո՞վ է 5-ամյա երեխայի մահվան գլխավոր մեղավորը: Հարցը իրավապահների քննության տիրույթում է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով