«Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար».Վահան Բաբայան

-Շնորհակալ ենք ընկեր Փաշինյանից մեր երջանիկ մանկության համար

Բաբաջանյան Արմանի կայքը հրապարակել է մի տեսանյութ,որտեղ լոսահայերը ասում են,որ մյուս նախագահներին չեն սպասել իրենց մոտ իսկ եթե սպասել են բոյկոտելու համար են սպասել,իսկ Փաշինյանին սպասում են: Ավելին վերնագիր է դրել այդ նյութի համար ,ոչ ավել,ոչ պակաս «Ամերիկահայ դպրոցականներն անհամբեր սպասում են Նիկոլ Փաշինյանին»:
Մեկը հարց տա բա եթե այդքան շատ եք սպասում,թողեք ձեր լոսը եկեք Հայաստանում ապրեք,ի՞նչ եք կորցրել ամերիկաներում,բա եկեք թավշյա Հայաստանում աշխատեք և ձեր երեխաներին տվեք մանկապարտեզ ու դպրոց,գնացեք բանակում ծառայեք,աշխատանք գտեք 64.000 աշխատատեղա ավելացել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բոյկոտելու մասին էլ ասեմ,բա էն ժամանակ ի՞նչի չբոյկոտեցիք,բա ու՞ր էր ձեր բոյկոտը,հիմա դարձաք բոյկոտող և ձեր երեխաներին,որոնք ցավոք ոչ մի պատկերացում չունեն ներկա Հայաստանի մասին տրամադրում եք պատմության դեմ,փորձում եք պատմություն փոխել:

Նիկոլը գալու է գնա,Հայաստանը և իր պատմությունը մնալու են,սթափվեք…

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով