Նոր «հերոսների» ժամանակը

Նոր Հայաստանում բոլոր ահաբեկիչները կարող են ազատ արձակվել և նույնիսկ հերոսացվել: Ազատ արձակվեց զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանը,որը հսկայական արսենալ զենք էր հավաքել և պատրաստվում էր զինված հեղաշրջում անել:

Ի դեպ նրա ազատության համար պահանջվեց ընդամենը 1000.000 դրամ :

Չենք զարմանա,որ Նիկոլ Փաշինյանը զինված խմբի ղեկավարին վաղը կընդունի իր աշխատասենյակում և կքննարկի տարբեր հարցեր կապված երկրի քաղաքական օրակարգի հետ:Չենք զարմանա նաև ,որ զինված խմբի պարագլուխը հռչակվի հերոս,որը այդ զենքերով ցանկանում էր վերացնել թալանչիներին իսկ թալանածը բաժաներ թալանված ժողովրդին:Արդեն իրոք զարմանալու բան չկա այս ողբերգության մեջ,երբ դատում են հերոսներին իսկ ահաբեկիչներին ազատ արձակում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի Արթուր Վարդանյանը 2015թ. ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր խումբ, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Քրեական գործը դատարանում է գտնվում 2016 թվականի նոյեմբերից։

Զինված հեղաշրջման նպատակով Արթուր Վարդանյանը 60 հազար դոլար է վերցրել:

                                                                                                                                              Անտոն Կարագաշյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով