Նոր Հայաստանի օրենսդիր մանկապարտեզը, որը ժողովրդական լեզվով նաև կոչվում է Ազգային Ժողով վերջին շրջանում զբաղված է հակապետական և ազգադավ գործունեությամբ

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ  Նատալյա Սաղիյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

-Նոր Հայաստանի օրենսդիր մանկապարտեզը, որը ժողովրդական լեզվով նաև կոչվում է Ազգային Ժողով վերջին շրջանում զբաղված է հակապետական և ազգադավ գործունեությամբ, որն ունի ընդամենը երկու գերխնդիր՝ հագեցնել մեկ անձի վրեժի ծարավը և ապահովել իրենց ապաշնորհ իշխանության վերարտադրությունը: Սա է իրենց պարադիգման… չնայած, ի՞նչ եմ ասում, դրանք նույնիսկ այսպիսի բառեր չգիտեն:

Մի խոսքով, իրենց «պանյատով» դա է միակ ճանապարհը դեպի հավերժ երջանկություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով