«Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը».Վահան Բաբայանը`Մնացականյանին

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ներքին ու արտաքինը явно խառնած նախարարը

Զոհրաբ Մնացականյանի այսօրվա ասուլիսից պարզ դարձավ մի կարևոր բան:Մեր երկրում ինչ կատարվում է.դա ներքին հարցեր են և դա արտաքին քաղաքականության հետ հեչ կապ չունի:
Լոգիկան իհարկե լավն է,բայց…

Նման բան եթե ասեր մի տաքսիստ կարողա ուտվեր,բայց ոչ արտաքին գերատեսչության ղեկավարը:Պատկերացնում եք Իրանում ամբողջ օրը քննադատեն ԱՄՆ-ին հետո ասեն դա մեր ներքին հարցերնա դա կապ չունի մեր հարաբերությունների հետ կամ ասենք Վրաստանում Պուտինին հայհոյեն,բայց իրենց ԱԳՆ ասի դա մեր ներքին քաղաքականություննա ինչ կապ ունի արտաքին հարաբերությունների հետ:Նման աբսուրդ,նույնիսկ իրեն թույլ չեր տա միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորող առաջին կուրսի ուսանողը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չնայած ինչ սպասենք մի նախարարից,որի միակ գործը էս ամբողջ ժամանակահատվածում եղել է Հենրիխ Մխիթարյանին և տարբեր հայտնի հայերին դիվանագիտական անձնագրից զրկելը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով