Մի ոտք շուտ կգնամ երեխուս մոտ, ինչ կա՝ թողնում եմ բանակին».Մարգարիտա Խաչատրյան

«Մենք պայքարում ենք մեր արժանապատվության համար: Իրենք հաշվի չեն առնում մեր տանջանքները: Հեռուստացույցով նայում ես՝ էս զինվորը ինքնասպան եղավ, էն Էրեխին սպանեցին, էն էրեխուն մի ուրիշ բան եղավ խաղաղ պայամաններում…,

մտածում ես՝ էս էրեխեքն ինչի՞ են իրենց սենց անում: Մի օր չկա, որ չհիշենք մեր վիշտը: 94 թվի զոհված ա իմ տղան. օրը 3-4 անգամ գնում եմ Եռաբլուր, հիմա ոտքով եմ գնում, էլ ուժ էլ չունեմ»,- պատմում էր խաղաղ պայմաններում զոհվածներից մեկի մայրը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարգարիտա Խաչատրյան էլ ասաց, որ ոչ մի քրեական գործ չի բացահայտվում, ինչը վիրավորանք է զինվորների մայրերի նկատմամբ. «Ես կորցնելու բան չունեմ, մի ոտք շուտ կգնամ երեխուս մոտ, ո՛չ էրեխես ա եթիմ մնում,

ո՛չ տուն ու տեղ եմ կորցնում, ինչ կա՝ թողնում եմ բանակին»,- ասաց նա՝ հավելելով, որ «եթե առավոտից ոչ մեկը չի իջնում, մոտենում զոհվածների մայրերին, ուրեմն էդպիսի կառավարություն մեզ պետք չի»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով