«Մեր անկախությունը, մեր պետականությունը, մեր բանակը, մեր հաղթանակն ու այսօրվա մեր հանգիստ ապրելու ու շնչելու իրավունքը կերտողներից մեկը».Կարեն Վարդանյան

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ  Կարեն Վարդանյանը գրում է

«Երբ որ խոսում ենք անկախության, պետականության ու նման բաների մասին, եկեք ուրացող չլինենք ու չմոռանանք, որ մեր անկախությունը, մեր պետականությունը, մեր բանակը, մեր հաղթանակն ու այսօրվա մեր հանգիստ ապրելու ու շնչելու իրավունքը կերտողներից մեկը հենց այս մարդն է, ում հետ պատիվ ունեմ այս նկարը ունենալու ու ում հանդեպ իմ վերաբերմունքը երբեք չի փոխվելու ու ով իմ համար եղել է ու կմնա Գերագույն հրամանատար:

Անկախ քաղաքական տարաձայնություններից՝ մարդու վաստակը պատերազմում, պետականաշինության մեջ չգնահատելը, մեղմ ասած, շատ վատ բան է»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով