Մարզպետի օգնականի կողմից ծեծված Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը ծայրահեղ ծանր է

Մարզպետի օգնականի կողմից ծեծված Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը ծայրահեղ ծանր է, կյանքի հույս գրեթե չկա և նա ամեն պահի կարող է մահանալ

Փոխգնդապետ Արա Մխիթարյանը գտնվում է կոմայի մեջ, արհեստական շնչառության պայմաններում:
Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում Փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի է ենթարկվել մի քանի անձանց կողմից:
Ծեծկռտուքի հիմնական դերակատարը եղել է Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը որը փոխգնդապետին հասցրել է ծանր վնասվածքներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս ամենից հետո, Վայոց ձորի մարզպետը լկտի սուտ է խոսել հայտարարելով, «փոխգնդապետն է իմ օգնականին հետապնդել մինչև բնակարան ու ընկել աստիճաններից»:
Այսինքն «նոր Հայաստանի» այս «թավշյա մազրպետը» փորձում է կոծկել իր օգնականի արած հանցագործությունը և փորձում է արդարացնել և ջրից չոր դուրս գալ, այնինչ մեծ է հավանականությունը, որ հենց նա է եղել այս ծեծի «պատվիրատուն» և հենց ծեծելու այս «գործառույթը» ևս մարզպետի օգնականի պարտականություններից մեկն էր:
Վայաց Ձորի մարզպետը գոնե ժամանակավորապես պետք է հայտնվի կալանքի տակ, քանի որ ազատության մեջ մնալով, նա կարող է օգտագործել իր պաշտանական դիրքն ու խոչընդոտել դեպքի բացահայտման ընթացքին:
Իսկ ու՞ր է նայում մեր ռազմական ոստիկանությունը, ու՞ր է նայում զինվորական դատախազությունը, ու՞ր է նայում պաշտպանության նախարարությունը: Մեր սպաները տեր չունե՞ն, իրավունք չունե՞ն: Այս բարձիթողի վիճակը նշանակում է, որ այսօր մեր սպաները անտեր են և ցանկացած մարդ կարող է սպայի ծեծել, մնալով անպատիժ: Դեպքը արձանագրող ՊՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան գրառումը, այն ամենը չէ՜ որ պետք է լինի սպայի կյանքի, առոջության և պատվի պաշտպանության համար:

Ֆոտոլրագրող  Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով