«Ձեր իշխանության կործանումը, պետության կործանման հաշվին չի լինելու պարոնայք».Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան  Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

-Ոմանց համար երջանիկ պատահականությամբ իսկ ոմանց համար ծրագրված իրավական տգիտությամբ ու պետականաշինության ի սպառ բացակայությամբ Արթուր Վանեցյանի հրաժարականը զուգակցվեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության ընդունմամբ։

Ըստ արդեն օրենք դարձած տկարամիտ նախագծի՝ ԱԱԾ տնօրենի աշտոնը դարձավ քաղաքական պաշտոն, և տնօրենի համար նախատեսված բոլոր կրիտերիաներին փոխարինելու եկան ԱԺ պատգամավորի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված կրիտերիաները։

Հիշեցնեմ՝ համաձայն Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասի ՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ նպատակ ունի ապիկարների շխանությունը, հայտնի է միայն իրեն, բայց առանց այն էլ պրոֆեսիոնալիզմի սովից մահացող կադրային քաղաքականությանը նաև ջրից զրկելով, վստահաբար տանում է կործանման։

Կգիտակցեն արդյոք, որ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի արական տարբերակը ոչ միայն չի կարող ղեկավարել ԱԱԾ-ն, այլև կործանելու է պետությունը, ցույց կտա ժամանակը։

Իսկ հիմա դմփ դմփ հուուու-ի ժամանակն է։
Ձեր իշխանության կործանումը, պետության կործանման հաշվին չի լինելու պարոնայք, չի լի-նե-լու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով