«Հրապարակներում և սոցցանցերում գոռգոռալով երկիր չեն ղեկավարում».Միշա Գալուստյան

Միշա Գալուստյանը ֆեյսնուքյան իր էջում գրում է

Քանի մոտենում է աշունը, թեժանում են կրքերը քաղաքական կյանքում։ Ամբոխի “հացը” այդպես էլ չեղավ, մնաց նրանց զվարճացնել տարատեսակ շոուներով։ Երկիր կառավարելու իր անկարողության մեջ իշխանությունը իր մեղքի բաժինը չի տեսնում, մատնանշելով նախկիններին։ Եվ այս թեզը առաջ “քշող” իշխանախան քարոզիչները իրենց հոդվածներում առանց քաշվելու անցնում են պարկեշտության բոլոր սահմանները, երբեմն սեփական դատավճիռներ կայացնելով, ինչը շատ զվարճացնում է ամբոխին։ Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսևորում է։

Պարոնայք։ Հրապարակներում և սոցցանցերում գոռգոռալով երկիր չեն ղեկավարում։ Ոչ ոք չի կարող պատժել հանցագործին ավելի խիստ, քան օրենքը։ Փորձեք հենվել նրա վրա եթե ձեր պահանջը արդարացի է։ Իսկ օրենքը, նույնիսկ ամենադաժան հանցագործին ամենախիստ պատիժը նշանակելու հետ միաժամանակ, արգելում է նրան անպատվել, նվաստացնել, հայհոյել։ Եվ սա իրոք ժողովրդավարություն է։

Ռեֆորմիստները դեմ են ցանկացած հեղափոխության։ Քաղաքական ուժը իշխանության պետք է գա օրենքի սահմաններում։ Երկրի գործող համակարգը լուրջ կարիք ունի բարեփոխումների, իշխանական թևերի տարանջատման։ Սահմանադրության, ընտրական օրենսգրքի փոփոխման, գործող օրենքների կիրառման հավասարապես բոլորի համար։ Եվ այս ամենը իրագործվելու է միայն ռեֆորմների միջոցով։ Երկիրը նոր ցնցումների կարող է չդիմանալ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հերիք է պտտենք “բախտի անիվը”, այն կարող է մեզ համար շատ անբարենպաստ արդյունք գրանցել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով