«Հոգեկան տվայտանքների 100 փաստերից մեկի մասին».Անդրանիկ Թևանյան

Քաղաքագետ  Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

-Հոգեբանները պնդում են, որ երբ մարդը փոքր տարիքում լսվելու և դրսևորվելու հնարավորություն չի ստանում, ապա նրա մոտ երբեմն ցանկություն է առաջանում լսելի դառնալ ամբողջ աշխարհին։ Դա հասուն տարիքի հասած մարդու ռեակցիան է սեփական ծանր մանկությանը։ Նա ենթագիտակցորեն վրեժ է լուծում այլ մարդկանցից՝ մանկական շրջանում անտեսված լինելու դիմաց։

Փոքր մարդու չլսված ու անտեսված լինելու կոմպլեքսը վերջում մեծ պատուհաս է դառնում բոլորի գլխին։ Նրա մոտ ակնհայտորեն խոսքի «պանոս» է առաջանում, քանզի դաժան մանկությունն ու մարտնչող միջակությունն իրենց սև գործն անում են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով