«ՀՀ վարչապետը չի կարող ապահովել Ադրբեջանի համար ցանկալի լուծումներ Արցախի հարցում».Վահան Բաբայան

ՀՀ վարչապետը չի կարող ապահովել Ադրբեջանի համար ցանկալի լուծումներ Արցախի հարցում:Թողեք դա իրենց,դա իրենց խնդիրն է:

«Արցախյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար» ասել է Հայաստանի վարչապետը ԱՄՆ-ում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարծում եմ Հայաստանի վարչապետի համար պետք է առաջնահերթ լինի Հայաստանի և Արցախի ժողովրդի համար Արցախի հարցի լուծման տարբերակները:
Մեզ ի՞նչ ադրբեջացիների ընդունելի լինելը,մենք լավ գիտենք և 30 տարի տեսնում և լսում ենք,թե որն է նրանց ընդունելի տարբերակը:

Պատկերացնու՞մ եք սա ինչ է նշանակում:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով