«Հաղորդման շրջանակներում անդրադարձ եմ կատարել մի շարք կարևոր թեմաների».Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

-Հաղորդման շրջանակներում անդրադարձ եմ կատարել մի շարք կարևոր թեմաների՝

1. ՍԴ որոշման հիման վրա Ռ. Քոչարյանի խափանման միջոցի հարցը պետք է անհապաղ քննարկման առարկա դարձվի: Ազատության սահմանափակումը չի կարող սահմանադրական լինել

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. Արդարադատության նախարարության կողմից ներկայացված «օրենսդրական կաշառքի» նախագիծը թերի է և հակասահմանադրական դրույթներ է պարունակում, ինչպես նաև թերի ու մանիպուլյատիվ է ներկայացնում վերաբերելի միջազգային փորձը

3. Շիշկինի ապաստանի հարցը կարող է լինել քաղաքական ապիկարության հերթական դրսևորումը:

4. Ամուլսարի թնջուկի սրման հիմնական պատասխանատուն ինքը Ն. Փաշինյանն է ու իր անհուսալի, անվերջանալի ու անպտուղ պոպուլիզմը: Այդ պոպուլիզմի երկարացման համար նա բացի նախկիններով լի տեսարաններից զոհաբերելու է նաև սեփական թիմակիցներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով