Կառավարությանը կից «Հայկական ժամանակ» օրաթերթը հենց առաջին էջում գրում է, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, սաստիկ սրտաշարժ մի ելույթ է ունեցել

Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Կառավարությանը կից «Հայկական ժամանակ» օրաթերթը հենց առաջին էջում գրում է, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, սաստիկ սրտաշարժ մի ելույթ է ունեցել, որը տեսագրվել է սիրողական մակարդակով ու տարածվել իր նախընտրած լրատվական միջոցներից մեկով:
Փոքրոգի, ճղճիմ բնութագրում, որն արդեն բնորոշ է այս թերթին…

Կարելի է կարծել, որ սիրո մասին խոստումներով ու հադուրժողականության կոչերով լեցուն Նիկոլ Փաշինյանի լայվերը նկարահանվում են աշխարհի լավագույն ստուդիաներում, պրոֆեսիոնալ տեխնիկայով և հայտնի օպերատորների կողմից՝ համեմված անիրական երազանքներով, սուտ խոստումներով, կրուտիտներով և սպառնալիքներով:

Հա՛, խոսելով արժանավոր մարդուց, հիշեք նաև թե դուք առհասարակ ի՞նչ արժանիք ունեք և բացի երկիրը կազմաքանդելուց ու տնտեսական զարգացման թվեր նկարելուց ի՞նչ եք արել…Էլ չծավալվեմ հա՞…
Բոլորդ եք տեսել չէ՞, երբ երեխան «Կուբիկ-Ռուբիկը» քանդելուց հետո չի կարողանում գույները հավաքել, ու երբ գոնե մի շարք հավաքում է, ուրախությունից թռվռում է և հրճվում աշխարհով մեկ: Հիմա այս իշխանություններինն է…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քչացրեք թույնի և ատելության չափաբաժինը, այն մեկ-մեկ բումերանգի է նմանվում, ավելի լավ է մտածեք սեփական արժանիքները ձեռք բերելու, կորցրած վարկանիշի և ձեր թիմի ճաքերը սվաղելու մասին…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով