«Իրավաբանի ու կլասիկ քաղաքական գործչի համբավ ձեռքբերած «ֆրակցիան» այս նախագծի հիմնավորում գրեթե չի տալիս».Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ  Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հիմա ունենք ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներ: Սա նշանակում է, որ համակարգերը սպասում են Էդմոն Մարուքյանի օրենքին, որից հետո կիրականացվի քաղաքական նշանակումներ: Դա արվելու է մեկ նպատակով. պետական երկու կարևոր համակարգերը ծառայելու են բացառապես քաղաքական նպատակահարմարությանը:

Նախկինում ուժային երկու կառույցները դուրս էին բերվել ներքաղաքական խաղերից և դա համարվում էր Հայաստանում իրականացված ժողովրդավարական ռեֆորմների կարևոր ձեռքբերումներից մեկը: Գործող իշխանությունները, իրենց նեղ խմբային շահերից ելնելով, իմաստազրկում են ռեֆորմը: ժողովրդավարության կեղծ սոուսով փողոցից իշխանություն մագլցած երիտասարդները, իշխանությանն առընթեր ընդդիմության՝ ի դեմս ԼՀԿ-ի ձեռքերով, իշխանությունը պահելու և երկարաձգելու նոր գործիքներ են ստեղծում:

Իսկ ամենազավեշտալին այն է, որ իրավաբանի ու կլասիկ քաղաքական գործչի համբավ ձեռքբերած «ֆրակցիան» այս նախագծի հիմնավորում գրեթե չի տալիս: Ինչպես ասում են՝ կարդացեք ֆորմալ հիմնավորումը և ցավակցեք մեր քաղաքական համակարգին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեջբերեմ օրենքի նախագծից….. «Փաստորեն այս կարևոր ուժային կառույցների ղեկավարներին պետության ղեկավարը կաշկանդված է նշանակելու նույն համակարգում ծառայություն անցած անձանց շրջանակից, ինչը բացարձակապես անընդունելի կարգավորում է»:…..

Այսինքն, մարդկային լեզվով ասած, եթե մյուս պետական պաշտոններում կարելի է նշանակել ում պատահի, ապա ինչո՞ւ այս երկու պաշտոններում չի կարելի: Finita la commedia.

Հ.Գ. Հուսով եմ, որ այս տրամաբանությունը մի օր էլ չի կիրառվի ԶՈՒ ԳՇ պաշտոնների նկատմամաբ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով