«Մի կողմից ցավալի է, որ կորսվեց պատմական շանսը, որ իշխանությունը չունենալով ծրագիր, հստակ նպատակ ու բավարար ինտելեկտուալ կարողություններ, ինքն իրեն դարձրեց անցյալի ու անցյալից եկած մեկ քրեական գործի գերին։
Մյուս կողմից, սակայն, կա առավել ցավալի իրողություն. հաջորդ իշխանափոխությունից հետո եկածներին կրկին բարդ է լինելու առաջ շարժվելը, քանի որ իրենց նախկինները պատասխանատվության ենթարկվելու հայտերի տարափ են ներկայացրել ու ներկակացնում։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ու այսպես քրեական գործից քրեական գործ, մեղադրանքից մեղադրանք, դատարանից դատարան տեղատարափը մշտապես խանգարելու է պետությունն առաջ մղելուն, ամեն ինչ իրական խնդիրների լուծմանն ուղղելուն»,- ֆեյսբուքյան էջում գրում է փաստաբան Երվանդ Վարոսյանը