«Իշխանականների տանը խուճապ է».Միքայել Գրիգորյան

Իշխանականների տանը խուճապ է:
Ուրեմն ես մեր .ԱԽՔԸ բավականին ծանր է տարել ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը և շտապել է իր անիմաստ դեպրեսիվ մտքերով կիսվել հանրության հետ: Սա բնական պրոցես է, վարկանիշի զգալի անկնման, համատարած գնաճի, ներքին պառակտման և այլնի համատեքստում կրկին փորձ է արվում օգտագործել պոպուլիզմ կոչված զենքը: Ուրեմն պարոն .ԱԽՔ դա էլ չի աշխատելու ձեր տարատեսակ փորձարկված մեթոդները (50 տոկոս և այլն) այլևս չեն աշխատելու: Ժողովուրդը հասկանում է, թե ինչ է իրականում կատարվել/կատարվում և դրա արդյունքում է, որ կրկին ականատես ենք լինում պոպուլիստական պոռթկումներին:

Դուք եկեք շանսերից առհասարակ մի խոսեք, վերլուծություններ մի արեք, ձերը խաբելն է, ձերը դատարկախոսությունն է: Գնահատելուց սկսեք ռեալ գնահատել ձեր շանսերը և ուղղակի հանգիստ նստեք տեղներդ, քանի այդ տեղերը կան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Կրկին պետք է ասեմ նույնը ՝ Մենք կրկեսի վերածելու հայրենիք ՉՈՒՆԵՆՔ

Միքայել Գրիգորյանի  ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով