«Ինչպե՞ս են ծռերը խանգարելու ռևանշի ձգտողներին , սա շատ կարևո հարց է…..».Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

-Լավ ընդունենք իսկապես նախկինները ձգտում են ռևանշի, այդ դեպքում, երբ «Սասնա Ծռերը » հայտարարում են , որ թույլ չեն տալու՝ ի՞նչ նկատի ունեն , ինչպե՞ս թույլ չեն տալու …Էդ թույլ չտալու տակ կարո՞ղ ենք հասկանալ, որ նախկինների նկատմամբ տեռակտներ են անելու կամ փորձելու են ֆիզիկապես ոչնչացնել…

Ինչպե՞ս են ծռերը խանգարելու ռևանշի ձգտողներին , սա շատ կարևո հարց է…

Նիկոլ զգու՞մ ես, որ մեր հասարակությանը կոնկրետ հանում ես իրար դեմ ու դրա հետևանքները շատ վտանգավոր կարող են լինել մեր պետականության համար…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսինքն, եթե Նիկոլին ասում ենք կատարիր խոստումներդ, մի բռնաբարիր Սահմանադրությունն ու Հայաստանի ժողովրդավարական դեմքը , սեպ մի խրիր Հայաստանի ու Արցախի միջև , Հայաստանը մի ներքաշիր պատերազմի մեջ, մի փչացրու Հայաստանի անվտանգաության հիմնական հենասյուններից մեկը՝ հայ-ռուսական հարաբերությունները, մի խաբիր մեր ժողովդին նշանակում ա ռևանշիստ ենք և մեզ կարելի ա ամեն գնով լռեցնել …
Էս ա ձեր պատկերացրած նոր Հայաստանը…

Այլևս սրանք դառնում են վտանգավոր մեր պետականությունների ու ժողովրդի համար և այլևս չի կարելի ժամանակ կորցնել , պետք է համախմբվել պետական մտածողություն ունեցող քաղաքացիներով ու ազատագրել բռնազավթված իշխանությունն ու վերականգնել Հայաստանի սահմանադրական կարգն ու ժողովրդավարական դեմքը:

Պետք է ոտքի կանգնել խելացի մարդկանցով ու պայքարել մեր պետության իշխանությունը զավթած ներքին թշնամու դեմ՝ հանուն Հայաստանի…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ պետք չի զարմանալ , որ Նիկոլը հանդիպել ա Ծռերի հետ , քանզի իրենք նույն գաղափարի ու արժեհամակարգի կրողներն են . Նիկոլին էլ է Ծռերի պես հակառուսական մեկը (ուղղակի հասկացավ, որ հակառուսական հայտարարություններով չի կարող վարչապետ դառնալ ժամանակավորապես փոխեց լեքսիկոնը) և Նիկոլն էլ Ծռերի պես հարգանք չունի Սահմանադրության ու պետականության նկատմամբ (Ծռերը զենքով էին ուզում տապալել Սահմանադրական կարգն ու բռնազավթել իշխանաությունը , իսկ Նիկոլն էլ փողոցով տապալեց Սահմանադրական կարգն ու բռնազավթեց իշխանությունը)

Սրանք մի մեդալի 2 կողմերն են …

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով