«Ժողովրդի դեմ ուժի կիրառման ու հնարավոր բոլոր հետևանքների պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է».Աղվան Պողոսյան

«Ընդդեմ Ամուլսարի շահագործման» Ջերմուկում ու Գնդեվազում դասադուլ և գործադուլ են հայտարարել:
Միևնույն ժամանակ Երևանում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ և Ոստիկանության պետերի ԺՊ-ներ է նշանակել:
Վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Ամուլսարը պետք է շահագործվի, և հանքի շահագործման դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաները պետք է դադարեցվեն:

Սեպտեմբերի 21 – 26-ը Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնելու է ԱՄՆ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ստացվում է մի հետաքրքիր պատկեր, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ուժ կիրառել ընդդեմ ցուցարարների, իսկ ամբողջ օպերացիան գլխավորելու է Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը:

Անկախ Նիկոլ Փաշինյանի երկրից բացակայելուն, ժողովրդի դեմ ուժի կիրառման ու հնարավոր բոլոր հետևանքների պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով