Թավշյա հեղափոխության թավիշի մեջ կորսվեց օրենքի առաջ բոլորի հավասարությունը

Առջևում մարտի մեկի գործով դատական նիստն է, և որքան հասկանում եմ այս հարցի օրինական լուծումը մնում է ակնկալել, այլևս, առաջին ատյանի դատարանից : Հուսանք…

Սահմանադրական դատարանի որոշումների նպատակը կարծես փոփոխված լինի: Սահմանադրական դատարանի որոշումները մեկնաբանելը դարձել է առաջնային խնդիր: Եվ, թվում է, թե մրցավազքը կհաղթի առավել վառ մեկնաբանություն ներկայացնողը: Միգուցե, Սահմանադրական դատարանի որոշումը մեկնաբանելը պիտի լիներ ոլորտի մասնագետների խնդիրը: Կամ, երևի, լավ է առողջ դիսկուրսը ոչ մասնագիտական հանրույթի շրջանակներում ևս (նախադասության մեջ առաջնային է «առողջ» բառը):
Բայց, որևէ մեկնաբանություն, քննարկում չի կարող որևէ կերպ ազդեցություն ունենալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշման կատարման վրա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իհարկե, շատերի համար հաճելի է տարբեր մեկնաբանությունների շրջանակներում սեփական կարծիքը հիմնավորող ՍԴ որոշումից հատվածներ մեջբերելը: Սեփական տեսակետը հիմնավորող նախադասություններ գտնելը ևս անչափ ոգևորիչ է: Ուղղակի, ՍԴ որոշման նպատակը դատարան դիմած անձի իրավունքների պաշտպանությունն է, իսկ կոնկրետ այս դեպքում խախտված իրավունքի վերականգնման հնարավորությունն իրացնելը:

Էական չէ, թե ինչի վրա են հիմնված տարատեսակ մեկնաբանությունները: Բովանդակային տեսանկյունից, եթե հանգում ենք այն եզրակացության, որ օրենքի բացը կամ ոչ լիարժեք կարգավորումն է հանգեցնում իրավունքի խախտմանը (այս հարցով կարծես տարակարծություններ չկան), ապա, հիշեցնեմ՝ որ քրեական դաավարություն իրականացնող մարմիները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դատավարական հարկադրանքի միջոցների կամ իրավունքների և ազատությունների այլ սահմանափակման: Իսկ օրենսդրական բացի առկայության դեպքում, ինչպե՞ս են քրեադատավարական մարմինները համոզված պնդում, որ հարկադրանքի միջոցը անհրաժեշտություն էր, պարզ չէ:
Մի բան էլ, Վճռաբեկ դատարանը իր նախադեպային որոշումներում բազմիցս արձանագրել է, որ օրենսդրական բացերն ու անորոշությունները չեն կարող ո վնաս մեղադրրալի մեկնաբանվել։

Armenia First նախաձեռնող խմբի անդամ, իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար   Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով