Երկու տարի առաջ 2017թ հոկտեմբերի 3 -ին պատգամավոր Փաշինյանը Ազգային ժողովում քվեարկության էր դրել ԵԱՏՄ-ից դուրս գալու հանձնաժողով ստեղծելու հարցը.Վահան Բաբայան

Երկու տարի առաջ 2017թ հոկտեմբերի 3 -ին պատգամավոր Փաշինյանը Ազգային ժողովում քվեարկության էր դրել ԵԱՏՄ-ից դուրս գալու հանձնաժողով ստեղծելու հարցը:

Նա ասում էր «Մենք կարծում ենք, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության և նրա շուրջ տեղի ունեցող պրոցեսների համատեքստում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ստացել է շատ լուրջ հարվածներ, և բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այդ պրոցեսը շարունակվելու է ու «իքս» պահից դառնալու է մեզ համար անվերահսկելի, եթե արդեն անվերահսկելի չի դարձել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հույով եմ ուշադիր կարդացիք պատգամավոր Նիկոլի ասածը ԵԱՏՄ-ի մասին:Այո այսօր վարչապետի աթոռին բազմած անձը երկու տարի առաջ հարց էր դրել ԱԺ-ում,որ ՀՀ-ն հանի ԵԱՏՄ-ից,իսկ այսօր ճառեր է ասում ու քննադատելով նախկիններին մոռանում է,որ այդ ԵԱՏՄ գագաթաժողվը,որին ինքը այսօր մասնակցելու է և գովեստի խոսքեր շռայլելու Պուտինի ու ԵԱՏՄ-ի հասցեին ,2 տարի առաջ դրա թիվ մեկ քննադատն էր և եթե չլիներ Սերժ Սարգսյանը ինքը ու՞մ գագաթաժողովն էր անցկացնելու Երևանում:

Տպավորություն է ստեղծվում,որ ԵԱՏՄ-ն փաստորեն վատ բան չի Նիկոլի համար:Բա եթե էդպես է ի՞նչ ինքնիշխանության մասին էր նա խոսում 2017թ,իսկ եթե լավ բանա եկեք նշենք ու՞մ շնորհիվ և ու՞մ նախաձեռնությամբ մենք մտանք ԵԱՏՄ:

Հիմա էդ «լուրջ հարվածները» վերացել՞ են մեր ինքնիշխանության համար,թե արդեն իրավիճակա փոխվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ասեմ ավելին,հիշեցնեմ Նիկոլի մի այլ ասած նախադասություն,որը նա ասել է կրկին այդ քվեարկությունից առաջ 2017թ ԱԺ-ում և կրկին ԵԱՏՄ-ի մասով
«Եթե օրգանիզմը բողոքներ ունի, պետք է մի հատ յամերով անցկացնենք, որ տեսնենք էս ախտանշանները ինչի՞ց են»

Հիմա էդ յամերը անցկացրեցիք հա՞հիմա բա ու՞ր են էդ ախտանիշները ,բա Վլադիմիր Վլադիմիրովիչին հարցրեք այդ ախտանիշների մասին:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ   Վահան Բաբայանի ֆեյսբուքյան քջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով