«Դանիելի հայրենասիրության չափը ուղիղ համեմատական է իր գրանտների հետ».Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան  Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արփինե Հովհաննիսյանը երեկ գրառում էր արել առ այն, որ Իոաննիսյան Դանիելը Վարշավայում կայացած ԵԱՀԿ մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել ու ելույթի կեսը նվիրել Արփինե Հովհաննիսյանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուն, այն դեպքում, երբ ադրբեջանական պատվիրակությունը գրոհ էր կազմակերպել հայկական կողմի դեմ։

Այսինքն՝ համատեղ ուժերով ադրբեջանական կողմին հակադարձելու անհրաժեշտության փոխարեն Դանիելը նախընտրել է հարձակվել Հովհաննիսյանի վրա։ Չգիտեմ դուք ոնց, բայց ես վաղուց արդեն չեմ զարմանում էս մարդու ունակությունների վրա ու ևս մեկ անգամ համոզվեցի, որ Դանիելի հայրենասիրության չափը ուղիղ համեմատական է իր գրանտների հետ։

Եթե կա շատ գրանտ, ապա նա կգոռա ու կբղավի հայրենիքը ընտրախախտումներից ազատագրելու մասին, իսկ եթե չկա հատուկ գրանտ, ապա կորչի նաև հայրենիքը կամ Դանիել+ադրբեջանցի պատվիրակ=նույն բանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նաև չեմ զարմանում, որ Դանին հենց Լեհաստանում է պլոճիկավորվել, քանզի նրա սիրելի Սվտիալսկու հայրենի հողում է եղել, իսկ երբ տիրոջ հողին ես, ապա պետք է ցույց տաս ու զգաս այդ հողն այնպես ինչպես տերը։

Ի վերջո, եթե տիրոջ հետ Հայաստանի դիվանագիտական պատերի տակ բամբասում էր Արփինե Հովհաննիսյանի մասին, ապա տիրոջ հայրենիքում արդեն բարձր գոռալու ժամն էր մոտեցել։

Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ Դանիի տարօրինակությունները հումորով ու խղճահարությամբ տանելու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով