Արամ Հարությունյանը առաջինն էր

Դիվահար զանգվածը,որը համացանցից դուրս էլ լավ առիթի դեպքում պատրաստ է իրենց քաղաքական կուռքի դեմ գնացողին անիծել ու հայհոյել ուշ թե շուտ ապտակը ստանալու է,դա է բնության օրենքը:

Երեկ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը տեղի ունեցածը անիծող և հայհոյող մարդկանց սիմվոլիկ պատասխանն էր բոլոր անիծվողների կողմից: 16 ամիս շարունակ հասարակության այն հատվածը ,որը չընդունեց թավշյա գերիշխանությունը իր մաշկի վրա է դա զգում գրեթե ամեն օր և դժվար չէ պատկերացնել ,թե այդքան ժամանակ նման խոսքեր լսելուց հետո իրականում ասված նման խոսքերին ինչպես կարձագանքեր մեզանից յուրաքանչյուրը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իհարկե բռնությունը դատապարտելի է,բայց արդյոք որևէ մեկը քաղաքական պատճառներով կարող է դիմացինին թուրք անվանել և անիծել նրա երեխաներին,իհարկե ոչ:Մենք ասիական մտածելակերպ ունեցող ժողովուրդ ենք և այս ատելությունը մի օր իրոք պայթելու է և ինչքան շուտ այդ ատելության կնքահայրերը դա հասկանան այնքան լավ մեր երկրի համար:

Մարդը չի կարող անվերջ լսել իր հասցեին հնչող մեղադրանքները և սպառնալիքները,անեծքները և հայհոյանքնեը,մարդը ունի սեփական կարծիք ունենալու իրավունք և նրա կարծիքի դեմ նման հոգեբանական բռնությունը կարող է նաև այսպիսի դրսևորումներ ունենալ:

«Ազգային Համաձայնություն» կուսակցության նախագահի արարքը կստանա տարբեր գնահատականներ,բայց ակնհայտ է մի բան,որ այլևս չի կարող այսպես շարունակվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

                                                                                                                                                        Անտոն Կարագաշյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով