Առանձին հետազոտության շատ թույն թեմա է, թե ինչպես են նիկոլենք ատելություն գեներացնում օրվա այս կամ այն հակառակորդի հանդեպ

Առանձին հետազոտության շատ թույն թեմա է, թե ինչպես են նիկոլենք ատելություն գեներացնում օրվա այս կամ այն հակառակորդի հանդեպ։ Ու ոչ միայն նիկոլենք։ Իսկապես կարևոր գործ կլիներ ամենայն խորությամբ և անաչառությամբ հետազոտելն ու հանրությանը ներկայացնելը ատելության տարածման ցանցերը
(հասկանալ, թե որտեղից է սկսվում տարածվել, որ հանգույցներն են ուժեղացուցիչի դեր կատարում, որ ցանցերով է ցրվում), նարատիվները և դրանց մետամորֆոզները։

Բայց տասնամյակների ընթացքում համալսարաններ ավարտած հազարավոր մարդաբաններն ու մշակութաբանները, քաղաքագետներն ու սոցիոլոգները դժվար թե դրանով զբաղվեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որովհետև դժվար թե որևէ մեկը ֆինանսավորի նման ծավալուն, աշխատա- և ժամանակատար ուսումնասիրություն։

Էլ չասեմ, որ դեռ մեծ հարց է, թե այդ հարյուրավոր ու հազարավոր ավարտողներից քանիսն են իսկապես մասնագետ / գիտնական դարձել..

Կարեն Վրթանեսյանի  ֆեյսբուքյան  էջից 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով