ԱԺ փոխնախագահը տեղյակ չէ «Թավշյա կառավարության» օրոք տեղի  ունեցած այս ծեծուջարդերի մասին

 

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը 2 օր առաջ խոսել է լրագրողների հետ, անդրադառնալով դեռևս անհայտ հանգամանքներում մահացած գեներալ Հայկ Հարությունյանի դեպքին, ընդգծելով, որ կարող է և բացահայտվի, որ գեներալին սպանել են, որպեսզի նա չկարողանա դատարանում ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ: Լրագրողի հարցին, որ միգուցե և հինց ներկայիս իշխանության մերձավորներից մեկն է կատարել սպանություն, կամ դրդել ինքնասպանության, քոնի որ գեներալ Հայկ Հարությունյանը հրաժավում էր ցուցմունք տալ Քոչարյանի դեմ՝ Ալեն Սիմոնյանը պատախանել է, որ նման բան չի պատկերացնում, որովհետև դեռևս «հեղափոխությունից հետո» չեն եղել իշխանության, կամ նրանց մերձավորների կողմից իրականացված նման ծեծուջարդի, կամ սպանության դեպքեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եկեք հիշեք մի քանի նման դեպ:

2019 թվականի ապրիլ ամսվա ընթացքում, Զվարթնոց գյուղում տեղի են ունեցել գյուղապետի դեմ իրականացող բողոքի ակցիաներ, որի ընթացքում հնչել են նաև կրակրոցներ, գյուղապետի բարեկամներն ու մերձավորները, ծեծի են ենթարկել գյուղապետի դեմ բողոքող մի քանի գյուղացիների, որոնք հոսպիտալացվել են:

2019-ի մայիսի 16-ին,Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը բռնություն է գործադրել, հարվածներ է հասցրել ՊՆ սպա Գևորգ Հովհաննիսյանին, ով նաև «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրենն է:
2019-ի սեպտեմբերի 17-ին էլ, Եղեգնաձորի շենքերից մեկի բակում, Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը, դաժան ծեծի է ենթարկել և ծանր վնասվածքներ է հասցրել ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին, որն այժմ գտնվում է մահամերձ վիճակում և կյանքի հույսեր չկան:
Սրանք ամենաաղմկահարույց և հայտնի դեպքերն են, որոնք եղել են «Թավշյա կառավարության» օրոք են և հավանաբար կան նաև այլ դեպքեր, որոնց մասին դեռ չգիտենք էլ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով