Փաշինյանը գնում է

Загрузка...

Բոլորը սպասում էին, որ Փաշինյանը հետքայլ կկատարի Ամուլսարի հարցում, քանի որ ինքը հանքի շահագործման դեպքում ահավոր մեծ վարկանիշային կորուստ է կրում և հնարավոր է` արդեն վերջնական:

Սա այն իրավիճակն է, որ բացում է Փաշինյանի վարչապետի պաշտոնից հեռանալու դեռևս միակ լուրջ դուռը և դա հասկանում են բոլորը, այդ թվում` հենց ինքը: Եթե բնապահպաններին և ջերմուկցիներին միանան նաև քաղաքական ուժեր, իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից և բախումներն ու ցնցումները լինեն անխուսափելի:

Այսօր ԱԺ -ում նույնիսկ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ պատրաստ է այդ հարցում անձամբ կանգնել ժողովրդի կողքին:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը այսօր Փաշինյանի ուղերձի մասին հայտարարել է. «Այսօրվա նրա ուղերձն Ամուլսարի հարցով վիրավորանք է ոչ միայն ժողովրդին, այլև ապտակ և անարգանք: Անարգանք այն մարդկանց, որ իրեն պատվիրել են կատարել արմատական փոփոխություններ, այդ թվում և թույլ չտալ Ամուլսարի հանքի բացումը և միայն այդ ընդգրկուն առաքելությունն իրականացնելու համար է, որ նրան վստահության մանդատ է տրվել, և ոչ սեփական և անընդունելի որոշումները պարտադրելու իրեն իշխանություն նվիրած ժողովրդին», իսկ Վահան Բաբայանը այսօրվա ասուլիսում նշել է, որ թեժ աշունը սկսված է և չի բացառել Փաշինյանի հայտարարությունից հետո լուրջ քաղաքական հետևանքների առաջ գալը:

Փաշինյանը եթե կիրառեց ուժ և ցրեց բողոքող մարդկանց, վերջնականապես կդառնա թիրախ նույնիսկ իր թիմի համար, որոնք կարող են չցանկանալ կիսել Ամուլսարի պատասխանատվությունը և հեռանալ խմբակցությունից:

Մի խոսքով ստեղծվում է մի վիճակ, երբ պատասխանատվությունը այլևս անհնար է բարդել նախկինների վրա և ստիպված ես ինքդ պատասխանատու լինել քո քայլերի և որոշումների համար: Ստեղծված իրարամերժ վիճակը հուշում է, որ Փաշինյանը գնում է:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...