«Որոշում է կայացվել ձերբակալելու Հրայր Թովմասյանին. Ձիգ մնա ընկեր ջան». Արթուր Դանիելյան

Ձեզ բոլորիդ շնորհավորում եմ: Սեփական անզորությունից ելնելով մեր պացիենտը գիշերը «որոշում» է կայացրել ձերբակալել Հրայր Թովմասյանին: Որոշումը իջեցվել է ենթականերին, որ ջոգեն ոնց ու երբ են դա անում: Որոշումը գրել եմ չակերտներում, քանի որ դա իհարկե իր որոշումը չէ, իսկ շնորհավորհանքը չեմ գրել չակերտների մեջ… Հասկանում եք` մոտ 30 տարի առաջ, իմ հասակակիցներից ու ինձանից շատ ավելի երիտասարդ ու քիչ տեսած մարդկանցից պահանջվում էր մահանալ, որ իրենց բարեկամների սերունդները գոյություն ունենալու շանս ունենան: Ասում եմ բարեկամների, որտև շատերը նույնիսկ դա չհասցրին անել:

Մեր սերնդի բախտը մի փոքր ավելի շատ ա բերել, էս պահին մեզանից պահանջվում է ընդամենը ենթարկվել հետապնդումների: Հարձակումներ, գույքի ոչնչացում, ֆիզիկական վնաս, ձերբակալում, ընտանիքի անդամների հալածանք… էդ սաղ շատ վատ ա, բայց շատ ավելի լավ ա, քան զոհվել 19 տարեկանում: Նույնիսկ հերոսաբար զոհվելն ամեն դեպքում լավ բան անվանելը դժվար է: Հիմա մեզանից ԴԵՌ չի պահանջվում զոհվել: Պահանջվում է ընդամենը ձիգ մնալ: Հուսով եմ Թովմասյանը կմնա: Ու կրկին շնորհավորում եմ, քանի որ սա Նիկոլի և մնացած երեսպաշտ անբարոյականների դատավճռի անխուսափելիությունը ցեմենտող «որոշում» է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ես հակված եմ մտածել, որ մենք հաղթելու ենք, բայց դա ոչ հեշտ ա լինելու, ոչ էլ` արագ… Բայց դե զոհվելուն ու հավերժությանը պատրաստ մարդու համար դա խաղ ու պար ա, չէ՞… դե բա էլ ի՞նչ կա:

Ձիգ մնա ընկեր ջան, դու դրանով ես պատմություն մտնելու:

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

12 − 1 =