«Նիկոլ Փաշինյանն արդեն հատուցում է Հայկ Մարությանին քաղաքապետ դարձնելու համար». Ոսկան Սարգսյան

Լրագրող  Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանը դարձել է որբի գլուխ․ ով ասես դրա վրա վարսավիրություն է սովորում։ Նիկոլ Փաշինյանը վարչապետի դերի մեջ մտնելու համար երկար ճանապարհ պետք է անցնի, հարց է՝ ժամանակի մեջ կհասցնի՞ կամ կկարողանա՞ անցնել այդ ճանապարհը։ Զվարճացնող դերասան Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետ դարձնելը մեծ սխալ էր, որի համար Նիկոլ Փաշինյանն արդեն հատուցում է` արժանանալով երևանցիների համապատասխան գնահատականին։ Մարզպետների առումով էլ վիճակը վատ է, նրանցից շատերը բացահայտ ստեր ասելով՝ իրենց փիառով են զբաղված` խուսափելով օրախնդիր հարցերի լուծումից»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով