Միայն ազգային գաղափարներով իշխանությունը կարող է պատասխանատվությամբ երկիր կառավարել

Загрузка...

Ազատամարտիկ, հայտնի հետախույզ  Գևորգ Գևորգյանը գրում է

Միայն ազգային գաղափարներով իշխանությունը կարող է պատասխանատվությամբ երկիր կառավարել:

Իսկ անցած մեկ ու կես տարին փաստում է, որ Նիկոլը պարզապես պռոեկտ էր, որի շուրջ որոշ ապազգային շրջանակներ համախմբվելով կարողացան խաբել ժողովրդին, սոցիալական հոգեբանության ամենապրակտիկ մեթոդների կիրառմաբ, փողոց հանեցին մարդկանց և հենց այդ իրողությունը, որպես զենք կիրառելով եկան իշխանության: Անցած ժամանակահատվածը ապացուցեց, որ.

1. Իրականում կոռուպցիայի դեմ ոչ միայն պայքար չկա այլև դրա նշույլն անգամ չկա, ավելին՝ ամբողջ պետական ապարատը լի է քայլած դիլետանտներեվ, ովքեր իրենց անգործությամբ վարկաբեկում և կազմաքանդում են այն:

2. Երկիրը ոչ միայն տնտեսական առաջընթաց չի ապրում, այլև անհուսալի է բոլոր լուրջ ներդրողների համար: Պատճառը ներքաղաքական անկայուն իրավիճակն է, նույնքան էլ արտաքին քաղաքաակնության մեջ իշխանությունների ամբիցիոզ ու ինքնանպատակ մանևվրները: Բայց այս մասին չէ, որ ուզում եմ խոսել, այլ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ռիչարդ Բոլթոնի, Արցախի հարցում նրա պլանի և օրերս սույն պաշտոնյայի աշխատանքից ազատման քաղաքական հետևանքների մասին:

Սկսենք այնտեղից, թե ինչու, ինչ նպատակով և ինչ տեսլականով Նիկոլ օպերացիան կյանքի կոչվեց մեր երկրում: Իշխանափոխության հենց առաջին օրերին հրապարակ բերեցին ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ռիչարդ Բոլթոնի առաջարկ-տեսակետը, համաձայն որի առաջարկվում էր Արցախի հարցի լուծման «տարածքներ խաղաղության դիմաց» և «տարածքներ փողի դիմաց» տարբերակը: Այս հայտարարությանը դեմ չկանգնեց «ժողովրդի վարչապետը», ավելին՝ շարունակեց իր կողմից էլ շրջանառել« կիրթ ալիև»,« հանուն ոչինչի զոհված երիտասարդներ», «վախվորած աչքերով պատանիներ», «զենքերը վայր դնելու և փամփուշտներից զարդեր սարքելու նախագծերը»: Նախագծեր, որոնց կնքահայրը մեր երկրում Լևոն Տեր- Պետրոսյանն է: Այս ազգադավ տեսակետները փաստորեն մեր երկրում երկու տաքացնողներ ունեն՝ Լևոնը և իր հոգեզավակ Նիկոլը, իրենց թաշախուստով, իսկ դրսից՝ Բոլթոն, վերջինիս աջակցող Սորոս՝ բաց հասարակության, ազգայինը մերժող, պետություններ քանդող, գլոբալիզացիոն լիբերալ գաղափարներով: Ի՞նչ եղավ.

Որոշ ժամանակ անց ամերիկյան այս միջամտողները, քաղաքական վենդետաներն և «անցումային արդարադատության» միջոցով մեր երկրի կազմաքանդումը սպասարկող արևմտյան դրածոները սկսեցին պահանջել քայլող իշխանությունից, որ իրենց պլանները կյանքի կոչվի: Այստեղ արդեն ստեղծվեց ֆորսմաժորային իրավիճակ, մարդկային էության որոշ բնատուր, ինդիվիդուալ հատկանիշներ գլուխ բարձրացրեցին երկրի «փրկչի» մոտ, վախի գործոնը օգնեց խորապես զգալու, որ Բոլթոնի պլանը կյանքի կոչելու, ինչպես նաև ապազգային քաղաքականության հարցում չունի աջակիցներ ոչ Արցախում, ոչ Հայստանում, Լևոն Տեր-Պետրոսյանին չհաշված: Մեծ հաշվով ստացվեց հետևյալը, չհասցրեց ժողովրդին՝ ժողովրդական խոսքով, «փշի-փշի» անելով շնաձուկ որսալ՝ ազատագրված տարածքների հարցը Բոլթոնյան տարբերակով լուծել: Այսօր արդեն Արցախի հարցում ամերիկյան մոտեցումների Հայաստանյան կուրատորը այլևս խաղի մեջ չէ, Բոլթոնը ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից: Ինչ է անելու կեսճամփին մնացած , «կիրթ ալիևով» հիացածը, ով սորոսյան, բոլթոնյան թեզերը սպասարկելով և մեր ռազմավարական դաշնակցի ռուսաստանի հետ հարաբերությունները բարդացնելով, այնուամենայնիվ մնաց կեսճամփին, ինչ պատասխան է տալու ժողովրդին խաբելու համար…

Հ.Գ. Ի դեպ՝ Բոլթոնի առաջարկած պլանի բուն նպատակը տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելն էր, որին լծված էր և է, նաև Սորոսը: Հետևությունները թողնում եմ ձեզ..

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...